Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

«Հանձնելուց հետո կունանանք պետական սահման» արտահայտությունը, մեղմ ասած, կենցաղային դատողություն է

«Հանձնելուց հետո կունանանք պետական սահման» արտահայտությունը, մեղմ ասած, կենցաղային դատողություն է
27.03.2024 | 18:17

Պարզ տրամաբնությունը հուշում էր, որ 4 գյուղի հանձնման, իսկ դեֆակտո անհամեմատ բազմաթիվ բնակավայրերի ամայացման առնչությամբ մասնագետների և պարզապես մարդկանց աննադեպ խիստ մտահոգություններին կլիներ համարժեք արձագանք, բայց պատասխանը մեկն է՝ կլինի պատերազմ, որի արդյունքները իբր հայտնի են։

Նախ, ճիշտ հակառակը՝ ներկա փուլում ընդհանրապես պատերազմի իրական վտանգ գրեթե գոյություն չունի, քանզի բոլոր շահառուներն ստացել են ավելին (ոսկու հանքեր, գազի և նավթի անվտանգ ու ապահով մատակարարում և այլն), քան ակնկալում էին, և հիմա որևէ մեկի համար ռազմական գործողությունները, մեղմ ասած, անպատեհ են.

Պայմանականորեն ընդունենք պատերազմի հավանականությունը, ըստ այդմ էլ, հարց՝ ե՞րբ է այն առավել վտանգավոր. երբ շնորհիվ հենց այդ 4 գուղի, ունենք անհամեմատ հուսալի դիրքե՞ր, թե՞ երբ հյուսիս֊արևելյան հիմնական բնակավայրերը հայտնվում են ուղիղ թիրախի տակ և այլն։

Առանց սահմազատման և սահմանագծման աշխատանքներն ավարտելու տարածքներ զիջելը դեֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում, ինչը վերապահված է բացառապես հանրաքվեին (Սահմանադրության 205-րդ հոդված)։

Ինչպես ազգային օրենսդրությունը, այնպես էլ միջազգային իրավանորմերը միանշանակ ամրագրում են՝ պետական սահմանը ձևավորվում է ոչ թե տարածքներ հանձնելուց հետո, այլ պետական սահմանը հստակեցնելուց հետո են որոշվում տարածքային խնդիրները, այնպես որ, «հանձնելուց հետո կունանանք պետական սահման» արտահայտությունը, մեղմ ասած, կենցաղային դատողություն է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ